Պատմություն

Որակյալ գինին հասարակության մշակույթի և սովորույթների վաղուց չափանիշ է դարձել ամբողջ աշխարհում: Հայերի համար գինին նույնպես դարձել է առօրյա կյանքի մի մասը: Արարատյան դաշտավայրի բարենպաստ բնական պայմանները հնագույն ժամանակներից նպաստել են Հայաստանում գինեգործության զարգացմանը, իսկ բարձրավանդակի շոգ ցամաքային կլիման նպաստել է խաղողի հյութում շաքարի մեծաքանակ կուտակմանը, որը հնարավորություն է տվել ստանալ համային և թնդության առումով յուրօրինակ գինիներ: Պատմաբանները չեն կարող հստակ պատասխանել այն հարցին, թե երբ են հայերը սկսել աճեցնել խաղողի որթը և ճզմել հատապտուղները, սակայն Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին գինեգործարանը 6000 տարվա պատմություն ունի:

Հին հունական պատմաբան Հերոդոտը «Պատմություն» աշխատությունում գրել է հայ վաճառականների մասին, որոնք նավարկել են դեպի Բաբելոն կենդանիների կաշվով պատված և գինու տակառներով բեռնված կլոր նավերով: Ըստ գոյություն ունեցող տարբերակի, այդ նավերը կոչվել են «Կուռ» կամ «Կոր», որը նշանակում է կորացված, ծռված` իր անսովոր, կլորավուն նավակմախքի շնորհիվ:

Հերոդոտը նկարագրել է այդ նավերն այսպես.
«Դեպի Բաբելոն գնացող նավերը կլոր էին և ամբողջությամբ կաշվից էին պատրաստված: Արտաքինից նավակմախքը պատում էին ամուր կաշվով` նավի կլորավուն հատակի տեսքով: Ամեն նավի վրա մի կենդանի էշ կար, իսկ մեծ նավերի վրա` մի քանի: Բաբելոն հասնելուն պես վաճառականները վաճառում էին իրենց ապրանքը, որից հետո աճուրդով վաճառում հյուսած նավակմախքը և ամբողջ ծղոտը: Իսկ կաշիները դնում էին էշերի վրա և վերադառնում Հայաստան գետի հունով բարձրանալով դեպի վեր, քանի որ արագ հոսանքի պատճառով նավարկելն անհնար էր: Այդ պատճառով նավերը կառուցում էին ոչ թե փայտից, այլ կաշիներից: Երբ վաճառականները էշերով վերադառնում էին Հայաստան, նրանք նույն եղանակով նոր նավեր էին կառուցում: Նրանց գետային նավերն այսպիսին էին:»(Հերոդոտ, «Պատմություն», գլուխ 194):
(Ուշագրավ է, որ նման նավերն օգտագործում են նաև մեր օրերում Իրաքի, Իրանի և Շոտլանդիայի որոշ տարածաշրջաններում):
 
Դարեր շարունակ հաջորդ սերունդներին են անցել գինիների արտադրության տեխնոլոգիաները, իսկ խաղողի որթերը տարածվել են դաշտերով և լանջերով: Կրոնական ծիսակատարությունների և ընտանեկան խնջույքների անբաժանելի մասը լինելով` գինին դարձել է մշակույթի մի մասը: Գինին` որպես սիրո խմիչք, գովաբանվել է միջնադարյան հայ աշուղ Նահապետ Քուչակի սիրո քնարերգությունում: Խորհրդային Միության կազմում եղած տարիները ընդհանուր առմամբ փոխել են գինի խմելու մշակույթը և մասնավորապես` գինու նկատմամբ վերաբերմունքը: Մասնավոր գինեգործարանները պետականացվել են, հասարակությունը սկսել է էժանագին պորտվեյն խմել, իսկ Հայաստանը ստիպված աճեցրել է խաղողը թունդ ալկոհոլային խմիչքների արտադրության համար: Հայաստանի անկախությունից հետո գինեգործությունը ապրել է իր վերածնունդը, և այսօր ընդամենը երկու տասնամյակ անց գինի խմելը կրկին կարևոր արարողություն է հայկական սովորույթների համակարգում: Հայաստանում շատ կրոնական ծիսակատարություններ այսպես թե այնպես կապված են գինու հետ, քանի որ Քրիստոսը օրհնել է խաղողից պատրաստված գինին և տվել իր աշակերտներին` որպես իր արյան խորհրդանիշ: Եկեղեցական պսակադրության ժամանակ նորապսակները գինով գավաթ են ճաշակում, իսկ Հայաստանի հինգ եկեղեցական տոներից մեկը` «Մարիամ Աստվածածնի վերափոխումը», խաղողի օրհնման ծիսակատարությունն է:

Մեր մասին

«Հայլենդ Սելլարսի» մառաններից ԿՈՒՐ հայկական գինին վերցրել է գինեգործ Հայաստանի դարավոր սովորույթները և ստեղծողների սերը դեպի այդ երկիրը, որտեղ բիբլիական լեգենդի համաձայն Նոյը, Արարատ լեռան լանջերից իջնելով, տնկել է առաջին խաղողի որթը: Արտադրության հաջող գործարկումը հնարավոր է դարձել շնորհիվ Հայաստանի բնիկների և արտասահմանցի նրանց ընկերների մեծ ձգտմանը պահպանել գինեգործության ավանդույթները և նպաստել աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկում գինի խմելու մշակույթի վերածննդին: Մեծ նշանակություն ունի նաև որակավորված մասնագետների և փորձագետների արտադրության մեջ ներգրավումը, որոնցից յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի գինու արտադրության որոշակի փուլի համար, սկսած` խաղողի տեսակի ընտրությունից և աճեցման տեղանքից մինչև արտադրության տեխնոլոգիաները և գինու պիտակների ձևավորումը:

Նախագծի իրագործման գործում զգալի նշանակություն ունի նաև Հայաստանի գինեգործական հատվածի արդիականացմամբ զբաղվող «Սեմինա Քընսալթինգ » ընկերության հետ համագործակցությունը: Այսպիսով, «Հայլենդ Սելլարս» ընկերությունը 2015թ.-ից սկսած մտել է Հայաստանի գինու շուկա: ԿՈՒՐԸ գինեգործության դարավոր գաղտնիքները և նորագույն տեխնոլոգիաները մարմնավորած գինի է, որը պատրաստվել է բացառապես խաղողի հայկական տեսակներից` որպես հարգանքի տուրք գինեգործության հայկական ժառանգության նկատմամբ: Այսօր աշխարհի գինիների շուկան աճում է, քանի որ գինու պահանջարկը հաստատորեն մեծանում է` բարձրորակ գինու գավաթը լավ ընթրիքի կամ ճաշի ժամանակ այսօր շատ տեղին է:

Չնայած, որ շուկայում վաղուց իրենց դիրքերն են ամրացրել գինեգործության վաղեմի առաջնորդները` Իտալիան և Ֆրանսիան, մենք համոզված ենք, որ հայկական գինին հեռանկարային ապագա ունի և ժամանակի հետ միջազգային շուկայում կգտնի իր ուրույն տեղը: Այս առումով միմիայն հայկական խաղողի տեսակներից արտադրվող ԿՈՒՐ գինին հնարավորություն ունի իր արժանվույն ներդրումն ունենալ Հայաստանի` որպես վաղեմի գինեգործական երկրի ճանաչման գործում:

Այդ նպատակներին հասնելու համար «Հայլենդ Սելլարս» ընկերությունը սկսել է համագործակցել «Vineyards of Armenia» գինիների արտադրության միության հետ, որը հիմնադրվել է 2015թ: «Vineyards of Armenia» միության նպատակն է Հայաստանում և արտասահմանում զանազան միջոցառումներ անցկացնել, մասնակցել գինիների ցուցահանդեսներին և տոնավաճառներին, գինիների համտեսման կազմակերպմանը և այդպիսով հայ գինեարտադրողների արտադրանքը հայտնի դարձնել Հայաստանում և արտերկրում: